Ամենաբարձր վարձատրությամբ մարզուհիները 2025-ին

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող, աշխարհի երրորդ ռակետ Քորի Գաուֆը 2025 թվականին ամենաշատ եկամուտ ունեցած մարզուհին է աշխարհում։

Sportico-ի համաձայն՝ այս տարի ամերիկացի թենիսիստուհին վաստակել է 31 միլիոն դոլար։ 8 միլիոն դոլար Գաուֆը ստացել է մրցաշարերից, 23 միլիոն դոլար` հովանավորչական պայմանագրերից:

Երկրորդ և երրորդ տեղերում ևս թենիսիստուհիներ են։ Բելառուս Արինա Սաբալենկան է երկրորդն է, իսկ եռյակը եզրափակել է լեհ Իգա Շվյոնտեկը։ Ամենաշատ եկամուտ ունեցած մարզուհիների թոփ-15-ում կա 10 թենիսիստուհի։

Ամենաբարձր վարձատրվող մարուզհիները 2025 թվականին

1․ Քորի Գաուֆ (ԱՄՆ, թենիս) – 31 միլիոն դոլար (8 միլիոն մրցանակային գումար + 23 հովանավորչական պայմանագրեր)

2․ Արինա Սաբալենկա (Բելառուս, թենիս) – 30 միլիոն դոլար (15+15)

3․ Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, թենիս) – 23.1 միլիոն դոլար (10.1+13)

4․ Էյլին Գու (Չինաստան, ֆրիսթայլ դահուկասպորտ) – 23 միլիոն դոլար (0.02 միլիոն + 23 միլիոն դոլար)

5․ Ցինվեն Չժեն (Չինաստան, թենիս) – 20.6 միլիոն դոլար (1.6+ 19)

6․ Քեյթլին Քլարկ (ԱՄՆ, բասկետբոլ) – 16.1 միլիոն դոլար (0.11+16)

7․ Նելի Կորդա (ԱՄՆ, գոլֆ) – 13,8 միլիոն դոլար (2.8+11)

8․ Մեդիսոն Քիզ (ԱՄՆ, թենիս) – 13,4 միլիոն դոլար (4,4+9)

9․ Ելենա Ռիբակինա (Ղազախստան, թենիս) – 12,6 միլիոն դոլար (8,6+4)

10․ Նաոմի Օսակա (Ճապոնիա, թենիս) – 12,5 միլիոն դոլար (2,5+10)

11․ Սիմոնա Բայլս (ԱՄՆ, գեղարվեստական ​​մարմնամարզություն) – 11 միլիոն դոլար (0+11)

12․ Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ, թենիս) – 10,8 միլիոն դոլար (7,3+3,5)

13․ Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ, թենիս) – 10,5 միլիոն դոլար (5,5+5)

14․ Վինուս Ուիլյամս (ԱՄՆ, թենիս) – 10,2 միլիոն դոլար (0,219+10)

15․ Ջինո Տիտիկուլ (Թաիլանդ, գոլֆ) – 10,1 միլիոն դոլար (7,6+2,5)