Հայաստանը միացել է մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության TIMSS 2027 հետազոտությանը

Լուրեր

05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունից հյոտնւմ են, որ ՀՀ-ն միացել է ԹԻՄՍՍ (TIMSS) 2027 թ. «Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության միտումները» համաձայնագրին, որով նախատեսվում է հանրակրթության ոլորտում իրականացնել կրթական արդյունքի արտաքին գնահատում ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական) ուղղություններով:

«Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային միտումների հետազոտությունն իրականացվում է Կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ասոցիացիայի (International Association for the Evaluation of Educational Achievment) նախաձեռնությամբ՝ վերջինիս միջոցներով և մասնակից երկրների ներդրումներով:

Հետազոտության նպատակը կրթական փորձառության վերաբերյալ բարձրորակ, միջազգային մակարդակով համադրելի տվյալների հավաքագրումն է: Հետազոտության ողջ ընթացքում միջազգային հետազոտական ասոցիացիան կհամագործակցի ԿԳՄՍ նախարարության հետ՝ գնահատման ընթացակարգերի, հարցաթերթերի, նմուշառման ծրագրերի մշակման, տվյալների հավաքագրման և համադրելիության, ինչպես նաև համաձայնագրով նախանշված այլ ուղղություներով:

Հետազոտության ավարտից հետո Կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ասոցիացիայի կողմից կհրապարկվի հաշվետվություն, որտեղ կներկայացվեն մասնակից երկրների կրթության արդյունքներն ու ձեռքբերումները:

Նշենք, որ TIMSS-ը կրթական արդյունքների չափման միջազգային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս մասնակից երկրին հասկանալու կրթական համակարգի ներկա վիճակը, համեմատելու հաջողություններն այլ երկրների հետ, բացահայտելու առկա խնդիրները։

Մինչ այս Հայաստանը մասնակցել է TIMSS-ի 6 հետազոտությունների»,- ասված է հաղորդագրությունում։