Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին: Մցաշարը դպրոցականների համար անցկացվում է երկրորդ անգամ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Խարույկի շուրջ զրույցի ընթացքում մրցաշարի մասնակիցները շնորհակալություն են հայտնել նման միջոցառումների անցկացման համար և կիսվել մրցումների կազմակերպման ու անցկացման …

