Ուկրաինայի կառավարությունը պաշտոնից հեռացրել է արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյին, որը ներգրավված է «Էներգոատոմ» ընկերությունում խոշոր կոռուպցիոն սկանդալում, գրում է Current time-ը։ «Այսօր առավոտյան կառավարության արտահերթ նիստ է անցկացվել։ Մենք որոշեցինք հեռացնել Գերման Գալուշչենկոյին արդարադատության նախարարի պաշտոնից»,- հայտնել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Վարչապետի խոսքով՝ կառավարությունը որոշել է նախարարի պարտականությունների կատարումը հանձնարարել արդարադատության եվրոպական ինտեգրման հարցերով փոխնախարար …

