ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կարգավորվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման և ստացված տվյալների պահպանմանն առնչվող հարաբերությունները: «Կարգավորումը նպատակ ունի՝ պաշտպանելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս պացիենտների իրավունքներն ու օրինական շահերը, պահպանելու բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական գաղտնիքը, բացառելու մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդիրները: Կարևոր դրույթներ. Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը …

