Երևանյան կապտաթիթեռ․ ներկայացվել է CoP17-ի պաշտոնական տարբերանշանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության համար բնապահպանության ոլորտում կարևորագույն փուլի մեկնարկը տրված է․ ներկայացվել է CoP17-ի պաշտոնական տարբերանշանը։ Տեսանյութում ասվում է, որ երկար են մտորել, ինչն ընտրել որպես միջոցառման տարբերանշան։ «Երևանը կապույտ թիթեռ է»,- ասվում է տեսանյութում։ Տարբերանշանի հիմքում ընտրվել է Երևանյան կապտաթիթեռը՝ Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիրգրքյան էնդեմիկ տեսակը։

«CoP17-ի վիզուալ ինքնությունը ձևավորված է թիթեռի կենսաշրջանի գաղափարի շուրջ՝ ձու, թրթուր, պատյան և թռիչք, ինչը նույնականացվում է բնական համակարգերի շարունակականության, բազմազանության ու վերականգնման կարողության հետ։

Թիթեռի ուրվագիծը կազմված է 23 գույնից, որոնք համապատասխանում են Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև մեկ հիմնական կապույտ գույնից՝ խորհրդանշելով թիթեռի ինքնությունը։

Գունային կառուցվածքն ընդգծում է համաժողովի հիմնական ուղղվածությունը՝ գործողությունների միջոցով ապահովել բնության կայունությունն ու կենսունակությունը։

CoP17-ի կարգախոսը՝ «Գործելով հանուն բնության», արտացոլում է ընթացիկ բնապահպանական քաղաքականության առանցքը՝ կոչ անելով նախաձեռնություններից անցնել դեպի նպատակային և համակարգված գործողությունների»,- ասված է հաղորդագրությունում։