Հզոր «Մելիսա» փոթորիկն անցել է Ճամայկայով՝ հարվածելով կղզու հարավարևմտյան հատվածին, և նախքան Կուբա հասնելը՝ 5-րդ կատեգորիայից թուլացել է մինչև 3-րդ կատեգորիայի, գրում է Euronews-ը։ Փոթորկի հարվածը Ճամայկայում հանգեցրել է ջրհեղեղների, սողանքների և ավերածությունների։ 500,000 մարդ մնաց առանց էլեկտրաէներգիայի։ Քամու առավելագույն արագությունը հասել է 295 կմ/ժ-ի։ «Մելիսա»-ն Ճամայկային հարվածած ամենահզոր փոթորիկն է դիտարկումների պատմության ընթացքում։ Վնասի …

