«Աշխատավարձից պահումը կազմելու է ընդամենը 300 դրամ»․ նախարարը ներկայացրել է ապահովագրավճարի վճարման սխեման

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

«Ուզում եմ ներկայացնել հունվարի մեկից երկու հարյուր հազար մեկից հինգ հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացողների համար ապահովագրավճարի վճարման սխեման»,-նման տեսանյութ է տարածել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Եթե ձեր աշխատավարձը, հարկերը մեջը, ժողովրդի լեզվով ասած՝ կեղտոտ աշխատավարձը, կազմում է 200,001-ից 500,000 դրամ, ապա, ընդհանուր կանոնին համաձայն, ձեր ապահովագրավճարը 10,800 դրամ է։ Բայց 2026 թվականի համար պետությունը այս 10,800 դրամից 6,000 դրամը վճարելու է ձեր փոխարեն պետական բյուջեի միջոցների հաշվին։

10,800 դրամից հանում ենք 6,000 դրամ, ստանում ենք, որ ձեր ամսական ապահովագրավճարը կազմելու է 4,800 դրամ։ Այս 4,800 դրամը ձեր գործատուն, հարկային գործակալը, պետք է վճարի առողջության ապահովագրության համար։ Բայց այստեղ էլ, տեսե՛ք, 4,500 դրամ դուք ունեք զինապահի խնայողություն։ Հիշում ենք, որ 2026 թվականից այս սանդղակի աշխատավարձ ստացող անձանց համար զինապահի դրոշմանիշային գումարը 5,500-ից իջնում է ընդամենը 1000 դրամ։ Եվ մնացած այդ 4,500 դրամը ձեր գործատուն ուղղելու է առողջության ապահովագրությանը։

Տակը մնում է ընդամենը 300 դրամ։ Այս 300 դրամը գանձվելու է, պահվելու է, այսինքն, ձեր աշխատավարձից և վճարվելու է ևս առողջության ապահովագրության համար։ Հարգելի՛ քաղաքացիներ, սա նշանակում է, որ դուք հունվար ամսին պետք է վճարեք 4,800 դրամ առողջության ապահովագրության համար։ Եվ 6,000 դրամ էլ ձեր համար հունվար ամսին պետությունը կվճարի հավելյալ մասը։ Ձեր անհատական աշխատավարձից պահումը կազմելու է ընդամենը 300 դրամ»,-նշել է նա։