Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «Լեգիային» ու մոտ է փլեյ-օֆֆի ուղեգրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

«Նոան» մոտ է դառնալու առաջին հայկական ակումբը, որը կխաղա եվրագավաթների փլեյ-օֆֆում։

Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոան» 2:1 հաշվով կամային հաղթանակի հասավ լեհական «Լեգիայի» նկատմամբ ու գործնականում ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը երրորդ րոպեին բացեց «Լեգիայի» դանիացի հարձակվող Միլետա Ռայովիչը` օգտվելով «Նոայի» պաշտպանի ու դարպասապահի անհամաձայնեցված գործողությունից (տեսանյութ)։

Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ունեցան գոլային պահեր, բայց դարպասի այլ գրավում չարձանագրվեց։

Ընդմիջումից հետո դաշտի տերերն ավելի ակտիվ էին և 57-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: Աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Մատեուս Այաշը (տեսանյութ)։

Երկրորդ խաղակեսում «Նոան» ուներ խաղային առավելություն, որը գոլի վերածեց 84-րդ րոպեին։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ Նարդին Մուլահուսեյնովիչը, որը նաև գոլային փոխանցում էր կատարել Մատեուս Այաշին։ Բոսնիացի հարձակվողը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլ խփեց 5-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում փոխարինման մտավ 82-րդ րոպեին։

5 խաղից հետո երևանյան ակումբն ունի 8 միավոր և նախավերջին տուրից առաջ ընթացիկ 13-րդ տեղում է։ «Լեգիան» 3 միավորով 30-րդն է։ Կոնֆերենցիաների լիգայում փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում 1-24-րդ տեղ գրաված թիմերը։

Նախորդ 4 խաղերում «Նոան» հաղթել է խորվաթական «Ռիեկային» (1։0), ոչ-ոքի գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1։1) ու շոտլանդական «Աբերդինի» (1։1) հետ և պարտվել Չեխիայի գավաթակիր «Սիգմային» (1։2)։ Լիգայի փուլի վերջին տուրում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դեկտեմբերի 18-ին արտագնա հանդիպում է անցկացնելու Կիևի «Դինամոյի» հետ, որն ունի 3 միավոր և կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։