Բռնցքամարտի ԱԱ․ Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի հավաքականը մրցելույթը 5 բրոնզե մեդալով ավարտեց Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

Կիսաեզրափակիչում Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները նույնպես պարտվեցին ու արժանացան բրոնզե մեդալի։

Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) եզրափակիչի ուղեգրի համար պայքարը տանուլ տվեց ուզբեկ Հասանբոյ Դուսմատովին, իսկ 2021թ․ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) պարտություն կրեց Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցիչ Արման Մախանովից։

Ավելի վաղ կիսաեզրափակիչում պարտվել ու բրոնզե մեդալակիր էին դարձել նաև Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)։

Աշխարհի առաջնությանը 13 քաշային կարգում մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 14 մասնակցով։ ԱԱ-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային 8 միլիոն դոլար է։ Աշխարհի չեմպիոնները կստանան 300 հազար դոլար, փոխչեմպիոնները՝ 150 հազար, բրոնզե մեդալակիրները՝ 75 հազար, իսկ 5-րդ տեղ գրաված բռնցքամարտիկները՝ 10 հազար։