Հոկտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքում ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն, ըստ որի՝ Հայաստանը ներառվել է «Ներմուծման խթանման գրասենյակ» (Import Promotion Desk – IPD) նախաձեռնության գործընկեր երկրների ցանկում։ «Այս որոշումը կարևոր փուլ է ներկայացնում Հայաստանի և Գերմանիայի տնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաև Հայաստանի արտահանման ներուժի ամրապնդման գործում։ …

