Ակադեմիական քաղաքի զարգացման նոր հայեցակարգ կընդունվի, 2 տարի առաջ ընդունվածն ուժը կորցրած կճանաչվի

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի զարգացման նոր հայեցակարգ կընդունի, 2 տարի առաջ ընդունված հայեցակարգն ուժը կորցրած կճանաչվի։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նշվում է, որ այս նախագիծը նախորդի լրամշակված և համալրված տարբերակն է։

Նորում առանձին գլխով նկարագրվում է նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարկեն տաղանդների բացահայտմանը և զարգացմանը միտված աշխատանքները, որը կապահովի «Ակադեմիական քաղաք» ծրագրի հանրային ավելի արդյունավետ տեսանելիությունը և բովանդակային ընկալումը:

Համալրվել է Հիմնադրամի և ծրագրի կառավարման հատվածը, ինչպես նաև լրացվել է ռիսկերի ռեգիստրը և դրանց կառավարման սցենարները: «Ակադեմիական քաղաքի» ծրագրի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում կլաստերների շարքում ավելացվել են նաև դասական և բժշկական կլաստերները` ծրագրի վերաբերյալ մասնակի պատկերացումից խուսափելու համար, ինչպես նաև համալրվել է թարմացված ժամանակացույցով:

«Նախագծի ընդունմամբ կորոշակիացվեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին ներկայացվող պահանջները, իրականացման համար նախատեսվող տեղամասերը, ֆինանսավորման համար բյուջետային հատկացման ձևերը, հստակ կսահմանվեն Հիմնադրամի խնդիրները, ինչպես նաև հնարավոր կլինի հետևել կատարվելիք աշխատանքի ընթացքին՝ ելնելով նախագծով սահմանված ժամանակացույցից»,-նշվում է հիմնավորման մեջ։

Եվգենյա Համբարձումյան