1055 անձ հոսպիտալացվել է․ ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
Բոլորը

ՀՀ-ում սուր շնչառական վարակների ակտիվություն է դիտվում։ Այս մասին ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության ու վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը։

«50-րդ շաբաթվա ընթացքում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 15.151 դիմելիություն, ինչը համեմատած նախորդ շաբաթվա հետ բարձր է 1.2 անգամ։ Գրանցված դեպքերի 80 տոկոսը կազմում են 0-ից 18 տարեկան երեխաները։ Առավել բարձր հիվանդացության ցուցանիշ գրանցվել է Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում»,- նշեց Հովհաննիսյանը։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, բոկավիրուսի և ռինովիրուսի հարուցիչները։

«Սուր շնչառական վարակների դեպքում ախտանշանները հիմնականում նույնն են՝ ընդհանուր թուլություն, հարբուխային վիճակ, այսինքն՝ քթահոսություն, հազ, փռշտոց, ջերմության բարձրացում։ Իսկ գրիպի դեպքում հիվանդության սկիզբը լինում է ավելի սուր, և հետո կարող են ի հայտ գալ հարբուխային երևույթներ, նաև ջերմությունն է ավելի բարձր լինում, հաճախ՝ ոչ կառավարելի»,- մանրամասնեց մասնագետը։

Հովհաննիսյանի խոսքով՝ գրիպի դեպքում թոքաբորբի ռիսկն ավելի բարձր է։ «50-րդ շաբաթվա ընթացքում առաջնային պահպանման կազմակերպություններ դիմել է 937 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 1.3 անգամ։ Թոքաբորբի դեպքում խոցելի խումբը 0-ից 18 տարեկան երեխաներն են»,- նշեց ԱՆ մասնագետը։

Նրա խոսքով՝ 1055 անձ հոսպիտալացվել է, ավելի քան 90 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են։ Մանրամասները՝ տեսանյութում։