ԿԳՄՍ նախարարի տեղակալը Ճամբարակում մասնակցել է «Վորքաութ» մարզահրապարակի բացմանը 

Լուրեր

01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում մասնակցել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բացմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

Հաղորդվում է, որ միջոցառման շրջանակում Հայաստանի սթրիթ վորքաութ ֆեդերացիայի ատլետներն իրականացրել են ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ՝ ներկաներին ցուցադրելով, թե ինչպես է պետք օգտվել մարզասարքերից և մարզվել բակային պայմաններում:

Նշվում է, որ նմանօրինակ միջոցառում օրերս կայացել էր նաև Տավուշի մարզի Բերդ համայնքում:

«Վորքաութ մարզաձևի և առողջ ապրելակերպի զարգացման ծրագրով Կապան, Ջերմուկ, Բերդ և Ճամբարակ համայնքներում արդեն իսկ 10 ժամանակակից մարզահրապարակներ են կառուցվել։ Կապանում և Բերդում 3-ական մարզահրապարակ է գործում, իսկ Ջերմուկում և Ճամբարակում՝ 2-ական: Տարածքներն ընտրվել են այն տրամաբանությամբ, որ դրանք գտնվեն կա՛մ շենքերի բակային տարածքներում, քաղաքային զբոսայգիներում և բանուկ հատվածներում, որը կարևոր է ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման տեսանկյունից, կա՛մ դպրոցամերձ տարածքներում՝ ֆիզկուլտուրայի դասերի ընթացքում օգտագործվելու նպատակով: Որոշ մարզասարքեր նաև հարմարեցված են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, մասնավորապես՝ շարժասայլակով տեղաշարժվողների համար:

Հիշեցնենք՝ Կառավարությունն ավելի վաղ ընդունել էր որոշում՝ նպատակ ունենալով նպաստել հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Նպատակը վորքաութով զբաղվելու մշակույթի ինտեգրումն է համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվեն որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Նախատեսվում է նաև Workout Academy կրթական ծրագրի շրջանակում նշված 4 համայնքների դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի ուսուցիչներից ընտրել 2-ական մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց` վորքաութ մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։