Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Եվրոպան Բեռլինում համաձայնության են եկել անվտանգության երաշխիքների շուրջ

Լուրեր

01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
Բոլորը

Բեռլինում բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է նախկինում հայտնված տեղեկատվությունը, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրոպան նախնական պայմանավորվել  են Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք բովանդակությամբ նման են Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ակնկալիք ունենք հինգ փաստաթղթերից, որոնցից մի քանիսը անվտանգության երաշխիքների վերաբերյալ են։ Իրավաբանորեն պարտադիր են, այսինքն՝ դրանք պետք է քվեարկվեն և հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Որտեղ կա «հինգերորդ հոդված», ինչպես ՆԱՏՕ-ում … Եվ դա կքվեարկվի Կոնգրեսի կողմից, կան համաձայնություններ այս հարցի շուրջ, և դա շատ կարևոր է», – Բեռլինից մեկնող ինքնաթիռում լրագրողներին ասել է Զելենսկին։

«Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք անվտանգության ամուր երաշխիքներին … տեսականորեն, այսօր թղթի վրա տեսնում ենք լավ տարրեր, բայց փաստը Միացյալ Նահանգների Կոնգրեսում քվեարկությունն է»,- հավելել է նա։

Բեռլինում BBC-ի թղթակիցը բանակցություններից անմիջապես հետո հաղորդել է, որ կողմերը համաձայնության են եկել նման փաստաթղթի շուրջ՝ որպես խաղաղության ծրագրի մաս, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։

«Այս համաձայնագիրը հիմնված է չափազանց ուժեղ երաշխիքների վրա, որոնք էապես նման են 5-րդ հոդվածին, ինչպես նաև շատ ուժեղ զսպման մեխանիզմների վրա. դրանք վերաբերում են ուկրաինական զորքերի թվին և նրանց հասանելի զենքին», – լրագրողներին, այդ թվում՝ BBC-ի թղթակցին, ասել է աղբյուրներից մեկը։

Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը պարտավորեցնում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին իրենց երկրներից մեկի վրա հարձակումը համարել բոլորի վրա հարձակում և օգնություն ցուցաբերել այս կամ այն ​​ձևով՝ ոչ պարտադիր ռազմական օգնություն։

Պաշտոնյաներից մեկն ասել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը կարծում է, որ կարող է համոզել Ռուսաստանին համաձայնվել Ուկրաինայի համար նման երաշխիքներին։

Զելենսկին լրագրողներին ասել է, որ կողմերն այս շաբաթ կշարունակեն աշխատել խաղաղության ծրագրի վրա, և որ ամերիկացիները խորհրդակցություններ կանցկացնեն Մոսկվայի հետ, որից հետո ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները կրկին կհանդիպեն Միացյալ Նահանգներում։

Նա նշել է, որ հաջորդ երկու օրերի ընթացքում փորձագետները կավարտեն Բեռլինում համաձայնեցված փաստաթղթերի մշակումը։ Այնուհետև ամերիկացի բանակցողները խորհրդակցություններ կանցկացնեն ռուսների, ապա՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Դրանից հետո մեր բանակցային թիմերը կհանդիպեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, շուտով, կարծում եմ, գուցե՝ նույնիսկ այս հանգստյան օրերին», – ասել է Զելենսկին։

«․․․ այս հանդիպման արդյունքներով  կերևա։ Մենք կմտածենք ղեկավարության մակարդակով հանդիպման մասին, գոնե, Միացյալ Նահանգների նախագահի հետ», – հավելել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի