Առաջինից երկրորդ ընթերցումների ընթացքում լրամշակվել է «Կիբեռանվտանգության մասին» և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա նշեց, որ սահմանված ժամկետներից դուրս ստացել են նաև «Հայաստան» խմբակցության կողմից հինգ առաջարկներ, որոնցից երեքը վերաբերում են «Կիբերանվտանգության մասին» օրենքին, …

