Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ շփումներ է ծրագրում․ Պեսկով

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը պատրաստում է շփումներ ԱՄՆ-ի  հետ՝ Վաշինգտոնից տեղեկատվություն ստանալու ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք զբաղվում ենք որոշակի շփումների նախապատրաստմամբ մեր ամերիկացի գործընկերների հետ՝ ամերիկացիների կողմից եվրոպացիների և ուկրաինացիների հետ կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար»,- ասել է նա՝ մեկնաբանելով Axios-ի և Politico-ի հաղորդումները, որ ռուս-ամերիկյան շփումները կարող են տեղի ունենալ Մայամիում այս շաբաթ և կիրակի։

Politico-ն, հղում անելով երկու անանուն աղբյուրների, գրել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն առաջիկա հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 20-21-ին, Մայամիում բանակցություններ կանցկացնեն Ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ։

Միևնույն ժամանակ, Axios-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը նույնպես նախատեսված է հանգստյան օրերին՝ Մայամիում: Ակնկալվում է, որ քննարկումներին կմասնակցեն զինվորականներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի