Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն առաջիկա հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 20-21-ին, Մայամիում բանակցություններ կանցկացնեն Ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով երկու անանուն աղբյուրների, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ աղբյուրների՝ սպասվում է, որ ամերիկյան կողմից հանդիպմանը կմասնակցեն նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ ռուսական կողմից սպասվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի մասնակցությունը։ Վերջին շաբաթներին երեքն էլ մասնակցել են բանակցություններին։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս որևէ մի կողմից չի եղել։

Politico-ն հաղորդում է, որ Սպիտակ տունը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։

Դեկտեմբերի 14-ին և 15-ին Ուիթկոֆն ու Քուշները Բեռլինում բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի ու եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։ Միացյալ Նահանգները խոստացել է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, եթե պատերազմն ավարտվի, սակայն Կիևի կողմից հնարավոր տարածքային զիջումների հարցը մնում է  չլուծված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի