Երևանի քաղաքապետարանում կայացել է երևանցի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը։ Ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը պարգևատրվել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից, հաղորդում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն արժանացել է «Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ» կոչմանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ …

