Հայաստանի կառավարությունը կարող է երկաթգծի որոշ հատվածներ հետ վերցնել ՌԴ-ից, եթե վերականգնման աշխատանքների հետ կապված խնդիրներ առաջանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
Բոլորը

«Տարածաշրջանի կոմունիկացիաների բացումն ուղղակիորեն կապված է նաև սահմանազատման գործընթացի հետ, որովհետև, երբ որ մի որևէ հատվածով, ասենք օրինակ, երկաթուղին պետք է անցնի կամ գազամուղ կամ էլեկտրահաղորդման գիծ, կառուցման աշխատանքները սկսելուց առաջ շատ կարևոր է հստակ գծել, թե այդ հատվածով որտեղով է անցնում պետական սահմանը, որովհետև դա նախ կազմակերպչական, տնտեսական, իրավական բազմաթիվ հարցեր ունի»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է հասկանալ՝ երկաթուղին եկավ, որ գծից է, որ Հայաստանն է արդեն երկաթուղին, և որ գծից է, որ Ադրբեջանն է, և որ գիծն է, որ նեյտրալ գոտի է: Նույնը մնացած ենթակառուցվածքներին է վերաբերվում։ Մենք հիմա կարևոր ենք համարում, որ Տավուշի հատվածում մինչև առնվազն այս փուլում, գոնե առաջին փուլում, մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ վերականգնման աշխատանքներ իրականացվեն, նաև Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը վերականգնում իրականացվի, և Հայաստան-Ադրբեջան-Նախիջևանի սահմանից մինչև Երասխ վերականգնման աշխատանքներ իրականացվեն»,- նշեց նա:

Փաշինյանը հույս հայտնեց, որ ՌԴ գործընկերները այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն:

«Եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, դուք գիտեք, որ այդ հատվածները նաև ռուսական կոնցեսիայի ներքո են: Ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել, այսինքն, ետ վերցնել կոնցեսիայից, և մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի՝ Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում»,- ասաց նա։