Ապրիլի 3-ին Երևանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում բացվել է 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված վաշտի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը կրող հրաձգարանը: Կրթօջախի նախկին սան, հերոս զինվորականի անվան հրաձգարանի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ …

