Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված գործարարների հետ

Լուրեր

13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, նախարարը հանդիպումներ է ունեցել եգիպտական EL SEWEDY METERS խմբի զարգացման գծով տնօրեն Լեոն Տեր-Հակոբյանի, նույն խմբի չեխական գործընկեր ZPA Smart Energy ընկերության տարածաշրջանային վաճառքի տնօրեն Յան Սլավիկի, ապա` ավստրիական STRABAG ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին մասնակցել են նախարարի տեղակալները, նախարարության և Բիզնես Արմենիայի պատասխանատու անձինք։

Նախարար Մինասյանը ողջունել է Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու գործարարների հետաքրքրվածությունը, ներկայացրել ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականությունը, անդրադարձել մեր երկրում արտադրություն հիմնելու և ԵԱՏՄ ու Իրանի շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ու առավելություններին, պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը։

Քննարկվել են էներգետիկ ոլորտին, ճանապարհաշինությանն ու բնակարանաշինությանը, ենթակառուցվածքների բարելավմանը, բիզնեսում նոր տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքների համակարգումն իրականացնել Բիզնես Արմենիայի և նախարարության համապատասխան պատասխանատուների միջոցով։