Եվ ուրեմն, մոտեցել է ժամանակը, եկել է ժամանակը, որ մենք՝ բոլորս, լինենք միասին, ապրենք իրար հետ ՀՀ-ում․ Նիկոլ Փաշինյան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Վարչապետին այստեղ դիմավորել են բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ջերմորեն ողջունել են ՀՀ կառավարության ղեկավարին եւ մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության:  

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, դիմելով բելգիահայերին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ խոսել Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության հիմնական իմաստի եւ հիմնական փոփոխության մասին: Այդ հեղափոխությանից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ-ում եւ նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում, որովհետեւ Հայաստան ասելիս, Հայաստանի Հանրապետություն ասելիս, Հայաստանի Հանրապետության կառավարություն ասելիս նրանք համակվում էին զգացողությամբ, որ ցածրացնում էր այդ անձնագրի եւ քաղաքացիության արժեքը:

Հեղափոխությունից հետո սա է մեր հիմնական ձեռքբերումը՝ անկախ նրանից՝ ամբողջ հայությունը դե յուրե ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ հպարտ, արժանապատիվ եւ հաղթանակած քաղաքացի: Եվ ես ինձ լիազորված եմ զգում սրանից հետո աշխարհի յուրաքանչյուր անկյունում, աշխարհի յուրաքանչյուր ծայրում հայությանը, հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի դիմել այսպես՝ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դուք՝ բոլորդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ եք: Այս հեղափոխության հիմնական իմաստը հետեւյալն է՝ մեր հայրենիքը, ձեր հայրենիքը խլված էր եւ խլվում էր ձեզանից, մեր հայրենիքը, ձեր հայրենիքն այլեւս վերադարձված է ձեզ եւ դուք եք բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում:

Եվ ես ուզում եմ, որ մենք արձանագրենք. քաղաքական իրավիճակի, ընթացիկ իրավիճակի ամենակարեւոր նրբությունը հետեւյալն է՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին եւ մեր խնդիրն է՝ ամեն մեկս մեր դիրքում, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր կարողությունների չափով տեր լինել եւ տեր կանգնել այդ հայրենիքին: Սա է հիմնական առաքելությունը: Եվ ես ուզում եմ եւս մի կարեւոր հանգամանք նշել. խոսվեց եւ ասվեց, որ բազմաթիվ հայեր իրենց համարում են այս քաղաքական գործընթացի ականատես եւ վկա: Ցանկանում եմ նշել, որ հայության շրջանում չկա այս պրոցեսի ականատես ու վկա, որովհետեւ բոլորն այս պրոցեսի լիարժեք մասնակիցն են եւ բոլորն իրենց ուժերի չափով ներդրում ունեն այս հաղթանակի մեջ: Դուք՝ բոլորդ, այս հաղթանակի համահեղինակներն եք, որովհետեւ անհնար կլիներ այս հաղթանակն առանց ձեր ահռելի աջակցության:

Այսօր շատերը, միջազգային գործընկերները խոստովանում են, որ չեն հասկանում, թե ինչպես կարող էր այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի ունենալ: Նրանք ասում են, որ աշխարհի ոչ մի հետազոտական կենտրոն, ոչ մի վերլուծաբան, չէր կարող կանխատեսել, որ նման բան հնարավոր է Հայաստանում եւ նրանք խնդրում են բացատրել, թե ինչպես դա տեղի ունեցավ: Դա տեղի ունեցավ մի պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանում գտնվող հայերի, աշխարհի հայերի 95 եւ ավելի տոկոսը հստակ կանգնեց հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերում եւ կոռումպացված իշխանությունը պարզապես հասկացավ, որ դիմադրությունն անիմաստ է, դիմադրություն չի կարող լինել եւ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է: Ժողովրդի հաղթանակն ու նրա առաջ անվերապահ եւ առանց նախապայմանի կապիտուլյացիան տեղի ունեցավ, որովհետեւ մեր ժողովուրդը միասնական էր քան երբեւէ:

Եվ այս միասնականությունը մենք պետք է շարունակենք օգտագործել որպես հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին շարունակական հաղթանակներ բերող վճռական գործոն: Դուք հաղթել եք եւ այդ հաղթանակը երբեք որեւէ մեկը չի կարող խլել ձեր ձեռքերից: Եվ ուրեմն, մոտեցել է ժամանակը, եկել է ժամանակը, որ մենք՝ բոլորս, լինենք միասին, ապրենք իրար հետ Հայաստանի Հանրապետությունում, եւ մեր ուսերին կրենք մեր հայրենիքի հետագա հաղթանակների հզորացման, բարեկեցության եւ երջանկության բեռը:

Եվ ես ձեզ կոչ եմ անում, ձեր ընտանիքներում ամեն օր, ամեն ճաշին խոսել Հայաստան վերադառնալու մասին, կապ չունի դուք մի ամսից դա կանեք, թե մեկ տարուց, հինգ, թե 15 տարուց, բայց ձեր երեխաներն ամեն օր պետք է լսեն, որ ձեր նպատակը Հայաստան վերադառնալն է, Հայաստանում ապրելը, Հայաստանը հզորացնելն ու ծաղկեցնելը»: