Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն

Լուրեր

13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
Բոլորը

Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը։ Նրանց հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Ադրբեջանական կողմի հրապարակման համաձայն՝ փաստաթղթով կողմերը հաստատում են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, մասնավորապես, միջազգային ճանաչում ունեցող սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգման վերաբերյալ դրույթներին։ Կողմերը նաև ընդգծում են  2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի հռչակագրի կարևորությունը և ողջունելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա խաղաղ քայլերը՝ Մեծ Բրիտանիան վերահաստատում է իր անփոփոխ աջակցությունը երկու երկրների ջանքերին, որոնք ուղղված են երկկողմ երկխոսության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Կողմերը եկել են փոխըմբռնման ու համագործակցության մի շարք ոլորտներում (առևտուր, ներդրումներ և տնտեսական աճ նաև կրթություն և նորարարություն), որում առանձնանում է պաշտպանությունն և անվտանգությունը։ Մասնակիցները վերահաստատել են իրենց երկարաժամկետ հանձնառությունը՝ ամրապնդելու պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելու, ինչպես նաև ընդհանուր սպառնալիքները զսպելու, կանխելու և դրանց արձագանքելու իրենց կարողություններն ընդլայնելու նպատակով։ Նրանք պարտավորվել են պահպանել բարձր մակարդակով փոխգործակցությունը և խորացնել համակարգումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Կողմերը կզարգացնեն պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կադրերի պատրաստմանը, կարողությունների զարգացմանը և գործողությունների փոխհամաձայնեցվածությանը, ինչպես նաև կուսումնասիրեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ նախաձեռնությունների իրականացման միջոցով։

Նրանք կամրապնդեն համագործակցությունը անվտանգության ոլորտի առաջնահերթությունների լայն շրջանակում՝ ի պատասխան անվտանգության փոփոխվող մարտահրավերների և սպառնալիքների։ Բացի այդ, կողմերը կամրապնդեն գործընկերությունը իրավապահ ոլորտում և համագործակցությունը սահմանների կառավարման ուղղությամբ, ինչպես նաև դատաիրավական համագործակցությունը՝ օրենքի գերակայության և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդման նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի