ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանին որոշ ապրանքների կտրուկ թանկացումները չեն զարմացրել, ավելին՝ իրեն ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժի ներկայացուցիչն առանց որևէ մտահոգության ասաց՝ առաջիկայում որոշ ապրանքներ ևս կթանկանան: Factor.am-ի հարցին՝ ի՞նչ ապրանքների մասին է խոսքը, պատգամավորը չմանրամասնեց, միայն նշեց, որ խոսքը վերաբերում է առաջին սպառման ապրանքներին: «Պայմանավորված է այսօրվա վիճակով»,- թանկացումներն այսպես հիմնավորեց պարոն Գրիգորյանը: …