Թեև Հայաստանում իրականացված հեղափոխության ամենամեծ առավելություններից էր, որ այն առանց զոհերի եղավ, այնուհանդերձ՝ այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիների բռնության ենթարկվեցին և ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 79-ամյա Ալբերտ Վարդանյանը նրանցից մեկն է, նա վնասվածք էր ստացել ապրիլի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ու աջակիցները Էրեբունի համայնքում ոստիկանների կողմից բերման ենթարկվեցին և քաղաքացիների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառվեցին։ «Նիկոլը, …

