Պատգամավորները միաբջիջների, դեղերի ազդեցությամբ ցուցմունք տալու եւ ՀՀԿ-ից դուրս գալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանը բացարձակապես վախ չունի, որ Ազգային Անվտանգության ծառայությունը կհետաքրքրվի իր անցյալով, նույնիսկ իր հարստությունների համար նա ունի արդարացում։

«Ցանկացած մարդ, Հայաստանի քաղաքացի իրավունք ունի ունենալ սեփականություն»,-հռչակում է նախկին ոստիկանապետը։ Օրենքի նախկին գլխավոր պահապանն այսօր անդրադարձավ նաեւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ կոնֆլիկտին, որին մեղադրում է շորթման փորձի մեջ։

«Չի շորթել, ցանկացել է շորթել, դեռ չգիտեմ, ինքը որոշում է, քննությանը կհայտնի»,-ասում է ՀՀԿ-ական պատգամավորը։ Այսօր նախկին ոստիկանապետը վստահեցնում է, որ կորցնելու ոչինչ չունի, դիմել է ոստիկանություն, որն էլ զբաղվում է նախկին մարզպետով։ Այս մարդու շորթման փորձի պատճառները դեռ չգիտի, բայց արդեն գիտի, թե ով է նա։

«Շատ փոքրիկ անձնավորություն չի, նույնիսկ չգիտեմ ինչ ա, միաբջիջ մարդ ա, որ փորձի ինձ վարկաբեկի»,-Արարատի նախկին մարզպետին բնորոշում է Ալիկ Սարգսյանը։ Ծառուկյանական պատգամավոր Իվետա Տոնոյանը ստիպված էր պարզաբանել, թե ինչի մեջ է ներքաշվել իր խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որին վերջերս մեղադրում էին Օլիմպիական կոմիտեի շենքում մարդ ծեծելու մեջ։ Ծառուկյանի մասնակցության ապացույցներ չկան, ծեծվողն արդեն ինքն է պարզաբանել, թե ինչու է մեղադրել Օլիմպիական կոմիտեի նախագահին։

«Ինքն ասել է, որ եղել է դեղերի ազդեցության տակ: Վյաչեսլավ Հարությունովը, որը նաեւ պատերազմի մասնակից է, կոնտուզիա է ունեցել, դրանով է պայմանավորվել։ Ասել է, որ եղել է որոշակի վիրավորվածություն, նեղվածություն, որովհետեւ բազմաթիվ անգամներ փորձել է կապվել Գագիկ Ծառուկյանի հետ Նաիրա Զոհրաբյանի եւ Էդուարդ Բաբայանի միջոցով եւ անընդհատ չի ստացվել»,-մանրամասնում է Իվետա Տոնոյանը։

Էդուարդ Բաբայանը Գագիկ Ծառուկյանի թիկնապահն է, որն այսօր կալանավորված է Հարությունովին ծեծելու գործով։ Մինչդեռ իր մարմնի վրա առաջացած վնասվածքներն, ըստ Իվետա Տոնոյանի, Հարությունովը բացատրում է բոլորովին այլ հանգամանքով՝ Ծառուկյանը նրա հետ առանձնազրույց չի ունեցել եւ ինքը բարկությունից անցել է գործողությունների․ «Բարկացել է, ջղայնացել է, աթոռն է շուռ տվել ու դրանից վնասվածք է ստացել»։

Լրագրողները պատգամավորին հիշեցրեցին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն նկատողությունը, ըստ որի Հարությունովի վնասվածքները կապ չունեն ինքնավնասման ակամա գործողությունների հետ։

Ի վերջո այդ բռնության գործով մարդ է կալանավորվել. «Թե ինչու է նա նման հայտարարությամբ հանդես եկել եւ նույնիսկ այն օրը, երբ դատարանում դեռ գտնվում էր Էդգար Բաբայանի կալանավորվելու հարցը, թողնում եմ հանրության դատին էս գնահատականի հնչեցումը, ինչ վերաբերում է Բաբայանի կալանավորման հարցին, այն դեռեւս գտնվում է Վերաքննիչ դատարանում եւ էս հարցը վիճարկման փուլում է, էնպես չի որ մենք համաձայն ենք էս որոշման հետ»,-ասում է Իվետա Տոնոյանը: Հանրապետական Միհրան Պողոսյանը հին իշխանությունների հանդեպ այսօրվա քրեական հետապնդումները բնական է համարում՝ ցանկացածը պետք է պատասխան տա իր արածների համար։ «Չեմ գտնում, որ նոր իշխանություններն ընկել են նախկինների հետեւից»,-կարծում է ԴԱՀԿ նախկին ղեկավարը։

Պարոն Պողոսյանը Հայաստանում դեռ սպասում է իսկական արդարադատության կայացմանը, այսօր դեռ չի պնդի, թե ամեն ինչ նորմալ է, նույնիսկ Սերժ Սարգսյանի եղբոր որդիների կալանավորումից հետո։ «Սերժ Սարգսյանի եղբայրների կամ եղբոր որդիների ուշադրության կենտրոնում հայտնվելը դեռ չի ապացուցում, որ արդարադատության ոլորտում փոխվել են ինչ-որ բաներ»,-ասում է նա։

Իր մասով պարոն Պողոսյանը պատրաստ է Ազգային Անվտանգության ծառայության աշխատողների այցելություններին։ Օրինակ, եթե նոր իշխանությունները որոշեն վերաբացել պանամական օֆշորի գործը, ինքը կաջակցի նրանց, ինքն իրեն քաղաքական հալածյալ չի պատկերացնում. «Ես հալածյալի տեսք ունե՞մ։

Ես տեսք չունեմ հալածյալի եւ չեմ պատրաստվում հալածյալ լինել»,-զարմանում է պանամական օֆշորի գործով գլխավոր կասկածյալը։ Ի դեպ, Միհրան Պողոսյանը չի պատրաստվում դուրս գալ Հանրապետականից․ «ՀՀԿ-ի իշխանությունը հանձնելը դա այն փաստը չէ, որ ես այսօր պետք է ՀՀԿ-ից դուրս գամ եւ ես այսօր այդ հարցը չեմ քննարկում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան