Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նպատակահարմար կլինի Հայաստանի համար սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի բնույթի փաստաթղթերին հասանելիությունը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Վստահ եմ, որ սահմանափակվելու է հասանելիությունը որոշ փաստաթղթերի, որոնք առհասարակ գաղտնի բնույթ են կրում»,- Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում ասել է պաշտոնյան։

Ռիժենկովը հայտարարել է՝ արդյո՞ք անհրաժեշտ է, իր բնորոշմամբ, «նման պսևդոդաշնակցին այսօր լիարժեք հասանելիություն տրամադրել բավականին գաղտնի բնույթ կրող փաստաթղթերին»։ Նա նաև նշել է, որ, ենթադրաբար, գաղտնի տեղեկատվությունը կարող է օգտագործվել ոչ ի շահ այն երկրների, որոնք իսկապես մտադիր են զարգացնել այս ինտեգրացիոն միավորումը «դրական, համերաշխ և համախմբող ոգով»։

Ռիժենկովն ընդգծել է, որ ոչ թե ժողովուրդը, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն է փոխել երկրի վերաբերմունքը ինտեգրացիոն կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին անդամակցելու հարցում։ Նա դա անվանել է «պասիվ մասնակցություն», որի պայմաններում Հայաստանն այդ միավորումներից վերցնում է այն, ինչն իրեն ձեռնտու է։

«Սա այդ միավորումներին մասնակցությունից բխող որոշակի գիտելիքների և առավելությունների օգտագործումն է սեփական շահադիտական նպատակներով, որոնք չեն համընկնում ինտեգրացիոն միավորումների նպատակների հետ։ Չէ՞ որ մենք ցանկանում ենք ուժեղ, համերաշխ լինել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության հարցերում։ Ստացվում է նման իրավիճակ, երբ ասում են․ «Ձեզնից կընտրեմ այն, ինչն ինձ հետաքրքրում է՝ գազի և նավթի գները, իմ ապրանքների տեղափոխումը մինչև վերջնական սպառողը, իսկ մնացածը մեզ չի հետաքրքրում»։ Նման վերաբերմունքը չէր կարող աննկատ մնալ»,- ասել է Բելառուսի  ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել զրկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի, ինչպես նաև կառույցի պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի