Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է Երևանի թիվ 7 նախավարժարանի մի խումբ սաների. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ տարածված հաղորդագրության՝ օրեր առաջ Հանրապետության Նախագահն իր նստավայրի մոտ պատահաբար հանդիպել էր փոքրիկներին և նրանց հրավիրել նախագահական նստավայր՝ խոստանալով պաղպաղակ հյուրասիրել: Իր փոքրիկ հյուրերին Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախ …

