2018թ. հուլիսի 3-ին ՀՀ Վարչական դատարանը շարունակեց քննել Երևանի քաղաքապետարանի դեմ Երևանի բնակիչ Գ. Սիմոնյանի հայցի քննությունը և որոշեց բերման ենթարկել դատական նիստից բացակայող վկա, քաղաքապետարանի աշխատակից Կ․ Բեգրակյանին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա․ Մարտիրոսյանը 2017 թվականի հոկտեմբերի 11-ին վարչական տույժի է ենթարկել Գ. Սիմոնյանին՝ բնակարանի պատշգամբի պատը վերանորոգելու և ամրացման աշխատանքներ …

