«Գուցե, ամեն ծառն ինձ համար ավելի շատ թանկ է, բայց վարչապետի կարգավիճակում պետք է լինեմ հավասարակշռված»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ամուլսարի հանքի ճանապարհը փակած քաղաքացիների և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հետ։ 

Վարչապետի առաջարկությամբ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ քննարկում հանքը շահագործող ընկերության աշխատակիցների և հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների հետ:  «Մենք պետք է հասկանանք, որ ունենք իրավական վիճակ։ Եթե մենք այս իրավիճակում որևէ ապօրինություն անենք, եթե ոչ մեր տեսակետից, ապա գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից, կարող ենք շատ լուրջ խնդիրների առաջ կանգնել»,- ասաց վարչապետը։ 

Վերջինս նշեց, որ ցանկացած որոշում, որը պետք է կայացվի, պետք է կայացվի փաստերի հիման վրա․ «Այս ամբողջ պատմության ողջ իմաստն այն է, որ ինչ-որ մարդիկ ուզում են ստեղծել ինչ- որ սիտուացիա, դա վարկած է, և քանի որ մենք հիմա քննարկում ենք բոլոր եղած վարկածները, ես հարկ եմ համարում գծել այն քարտեզը, որի առաջ կանգնած ենք։ Այս իրավիճակում ինձ ամենաշատը մտահոգում է այն, որ այստեղ կարող են  լինեն մարդիկ, որոնք կպնդեն, թե իրենց չեն հետաքրքրում փաստերը։ Ես այս հարցում չունեմ որևէ այլ նպատակ, բացի ՀՀ հավասարակշռված շահը։ Գուցե, ամեն ծառն  ինձ համար ավելի շատ թանկ է, բայց վարչապետի կարգավիճակում պետք է լինեմ հավասարակշռված»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։