Ֆրանսիայի հարավում գտնվող Ավինյոն քաղաքում մզկիթի մոտ հնչած կրակոցների արդյունքում 8 մարդ է վիրավորվել. հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ տեղի ունեցածը հաշվեհարդար է, այլ ոչ թե ահաբեկչական հարձակում: 8 վիրավորից 2-ը հոսպիտալացվել է: Նշվում է նաև, որ մզկիթից դուրս եկողները չեն եղել կրակոցների թիրախում: Հաղորդվում է, որ վիրավորներից ոչ ոք կյանքին սպառնացող վնասվածք չի ստացել: