Այս հարցում չունենք ոչ մի այլ շահագրգռություն՝ բացի Հայաստանի հավասարակշռված շահը. Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

Լուրեր

13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Բոլորը

Հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանից ուղևորվել է Ջերմուկ: Վարչապետն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի փաստահավաք նշանակություն: Հանդիպման ընթացքում վարչապետն առաջարկել է հանդիպում անցկացնել բողոքող ցուցարարների և հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ, լսել միմյանց դիրքորոշումներն ու հանգել որոշումների, ինչին կողմերը դրական են արձագանքել: 

Այնուհետև հանդիպումը շարունակվել է Ջերմուկում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանքի շահագործման գործընթացը սկսվել է 12 տարի առաջ, եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք՝ ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտակայքում: «Ունենք իրավիճակ, երբ կատարվել է ահռելի ծավալի ներդրում, որը դե յուրե տեղի է ունեցել ՀՀ կառավարության թույլտվությամբ, համենայն դեպս, գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ է խախտվել: Հանքի շահագործման հետ կապված սկսվել են ստուգումներ, որոնք կշարունակվեն: Պետք է պատասխանենք երկու հարցի. առաջին՝ պարզել հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, երկրորդը՝ պարզել հանքի հնարավոր շահագործման ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք զարգացման վրա»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ ի սկզբանե էլ ասել է, որ հանքի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի, այլ ոչ թե էմոցիաների վրա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ էմոցիոնալ որոշումները պետական կառավարման համակարգում այնքան էլ օգտակար չեն և առկա է իրավական վիճակ, որի յուրաքանչյուր հանգուցալուծում ունի իր հնարավոր զարգացումները: «Եթե մենք այս իրավիճակում որևէ ապօրինություն թույլ տանք՝ գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից կարող ենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնել: 


Պետք է հասկանանք հետևյալը՝ համաձայն ենք արդյոք ի գիտություն ընդունել փորձագիտական դե յուրե պատասխանները վերը նշված հարցերի շուրջ: Ցանկացած որոշում պետք է կայացնենք փաստերի հիման վրա: Հույս ունեմ, որ ներկաները համոզված են, որ մենք, և կոնկրետ ես, այս հարցում չունենք ոչ մի այլ շահագրգռություն՝ բացի Հայաստանի հավասարակշռված շահը»,-
 ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետն առաջարկել է վերը նշված երկու հարցերի շուրջ պետության, բնապահպանների և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել վստահելի եռակողմ մեխանիզմ, որպեսզի դրանց վերաբերյալ լինի վերջնական ու անառարկելի պատասխան: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր կարծիքը պետք է ձևավորվի այս երկու հարցերի փորձագիտական, հիմնավորված և ապացուցված պատասխանների վրա. յուրաքանչյուր որոշում ունի իր գինը և ինքը չի կարող առանց հիմքերի որևէ որոշում կայացնելու մասին մտածել: 
Վարչապետի առաջարկի հետ կապված բողոքող քաղաքացիները նշել են, որ պատրաստ են նման մեխանիզմ ստեղծել, եթե «Լիդիան Արմենիա»-ն ուսումնասիրության ընթացքում դադարեցնի գործունեությունը:

Իր հերթին, «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները նշել են, որ նույնպես պատրաստ են ընդունել վարչապետի առաջարկը, սակայն իրենց համար ընդունելի չէ այդ ընթացքում գործունեությունը կասեցնելու առաջարկը: Տեղի ունեցած քննարկումներից հետո վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը կհավաքագրի հանքի շահագործման հետ բոլոր փաստերն ու կարտահայտի իր դիրքորոշումը: 

Վերադարձի ճանապարհին՝ Գնդեվազի մոտ, վարչապետը զրուցել է իր հետ հանդիպելու նպատակով ճանապարհին կանգնած գնդեվազցիների հետ: