Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ էլ կա, քանի որ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք է. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Սևանից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելուն: Նախարարի խոսքով՝ սեպտեմբերի 15-ին կառավարությունը դադարեցրել է ջրառը, …