ՀՀ ՊՆ զորավարժարանում հրետանու զորավարժություն է անցկացրել՝ մարտական հրաձգությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
Բոլորը

Օրերս ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց հրետանու զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. տեղեկացնում է նախարարության լարտավական ծառայությունը: 

Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր՝ մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը, անհրաժեշտության դեպքում` նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը գերազանց կատարելու համար:

Ներգրավված անձնակազմը առավել մեծ պատասխանատվությամբ էր մոտենում յուրաքանչյուր խնդրի կատարմանը, քանի որզորավարժությունն անցկացվում էր գլխավոր ռազմական տեսչության հանձնաժողովի ստուգումների շրջանակներում: Զորամասի անձնակազմըհանձնաժողովին արդեն ներկայացրել էր տեսական գիտելիքների տիրապետման աստիճանը: Այժմ գործնական կարողությունների ցուցադրմանժամանակն էր: Բոլոր գործողությունների համադրմամբ էլ որոշվելու է զորամասի ընդհանուր գնահատականը:

Մարտական տագնապի ազդանշան ստանալուց հետո անձնակազմը կատարել է ռազմերթ մեծ հեռավորության վրա և կենտրոնացելնախատեսված շրջանում: Հրամանատարական կազմն իրականացրել է տեղազննում, մարտի, կրակային խոցման պլանավորում: Հընթացսյուրաքանչյուր գործողություն ստուգել և գնահատել են հանձնաժողովի անդամները:

Զորավարժարանում սահմանված կարգի համապատասխան բացազատվել են ուսումնական կետեր: Պայմանական մարտականգործողություններն սկսելուց առաջ ըստ ուսումնական կետերի զեկույցներ են ներկայացվել մարտի նախապատրաստման և վարման համարանհրաժեշտ միջոցների ու հնարքների մասին: Քննարկվել են սպառազինության, զինամթերքի, հրաձգության նախապատրաստման և այլբազմաթիվ խնդիրներ:

Սցենարի համաձայն՝ հակառակորդը գրոհել է մեր դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքում կատարել և ապահովել հիմնական ուժերիհետագա առաջխաղացումը: Հրետանավորներն իրենց կրակային դիրքերում են: Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականությանբարձր աստիճանի: Հրամանատարական կետում զորավարժության ղեկավար կազմը ներկայացնում է ստեղծված իրավիճակը, մարտավարական կողմնորոշիչները, սպասվող զարգացումները և որոշման կայացման վերաբերյալ իրենց մոտեցումը: Առաջադրվում ենկրակային խնդիրները, որոշվում նշանակետերը: Սկսվում է զորավարժության մարտական հրաձգության փուլը:

Հրամանատարական կետում թիրախները որոշելուց հետո դրանք փոխանցվում են կրակային դիրք: Մարտկոցների համապատասխան սպաներնու հաշվարկողները լրացուցիչ հաշվարկներ են կատարում և տվյալները արագ փոխանցում մարտական հաշվարկներին:

Հրետանային դիվիզիոնը հուժկու կրակով կասեցնում է ձեռնարկված գրոհը, կանխում է հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանությանխորքը: Հարվածներ են հասցվում ինչպես առաջնագծում մարտական գործողություններ վարող, այնպես էլ թիկունքում տեղաշարժեր կատարողհակառակորդի ուժերին: Վարժադաշտում կատարվում են բազմաթիվ պլանային և արտապլանային առաջադրանքներ:

Դրվագներից մեկում հակառակորդին հաջողվում է հայտնաբերել մեր կրակային դիրքերից մի քանիսը: Անմիջապես նոր կրակային դիրքզբաղեցնելու որոշում է կայացվում: ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքների մարտկոցը արգելափակող կրակ է վարում՝թույլ չտալով հակառակորդին կենտրոնացնել ուժերը, նպատակային կրակ վարել, միաժամանակ ապահովելով Դ-20 թնդանոթների մարտկոցիանվտանգ տեղաշարժը:

Թիրախները խոցվում են ժամանակին և դիպուկ: Արձակված արկերն ու հրթիռները մեկը մյուսի հետևից ոչնչացնում են հակառակորդի կենդանիուժն ու ռազմական տեխնիկան:

Ուսումնական խնդիրները կատարված են: Զորավարժության վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից: Նախնական արդյունքներովհրետանային ստորաբաժանումը մարտունակ է, հրետանային հաշվարկները պատրաստ են առաջադրված խնդիրները կատարելու: Իսկզորավարժությունը կնպաստի ստորաբաժանումների մարտական կիրառման արդյունավետության բարձրացմանը: Պատասխանատուները նաևփաստեցին, որ մարտական հրաձգությամբ ստուգատեսի միջոցով զինվորները անգնահատելի փորձ են ձեռք բերում, կատարելագործվում էնրանց մարտական պատրաստվածության և բարոյահոգեբանական վիճակը: