ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Զատիկի տոներին ընդառաջ խստացրել է ձվի շուկայի վերահսկողությունը՝ շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի և դիտանցումների փոխարեն անցնելով ամենօրյա ռեժիմի. տեղեկացնում են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվական ծառայությունից։ Այդ նպատակով ՏՄՊՊՀ աշխատանքային խումբը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևանի մանրածախ խոշոր վաճառակետերում, բացի այդ, Հանձնաժողովը համապատասխան տեղեկատվություն է պահանջել նաև տնտեսվարողներից՝ արտադրման, …

