ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանը և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հ.Ֆարամազյանն այսօր՝ մարտի 29-ին, ստորագրեցին ինտերնետ հասանելիության ծառայությունների, հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը կոչված է բարձրացնելու նախաքննության ընթացքում տարբեր անձանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վերծանումներն ի կատարումն դատարանների որոշումների վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու գործընթացի արդյունավետությունը: Նախկինում ևս, դատարանների …

