Հայաստանում առաջին անգամ ամենաբարձր պաշտոնատար անձինք են հարցաքննվելու․«Մարտի 1-ի» զոհերի ծնողները հուսով են, որ մեղավորներն, ի վերջո, կպատժվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը
 
 
Հեղափոխությունից հետո, ի թիվս այլ չբացահայտված հանցագործությունների, հանրային ուշադրության կենտրոնում է «Մարտի 1-ի» բացահայտումը։ Արյունալի այդ էջը, որը, դեռևս, տասը տարի առաջ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին փակված, այսօր կրկին բաց է և, կարծես թե, կա քաղաքական կամք՝ այն բացահայտելու։ Համենայն դեպս՝ Հատուկ քննչական ծառայությունը կոնկրետ քայլեր է սկսել․արդեն իսկ հարցաքննվել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով 2008-ին զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, իսկ 2008թ -ին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
 
Ամենաաղմկահարույցը, սակայն, ՀՀ երկրորդ նախագահ, 2008թ․ մարտի 1-ին գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներն իրականացնող Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու փաստն է․ մի բան, որի անհրաժեշտությունը տասը տարի շարունակ պնդել են թե՛ ընդդիմադիրները, թե՛ «Մարտի 1-ի» փաստահավաք խմբի անդամները, թե՛ իրավապաշտպանները։
 
Ընդհանրապես՝ Հայաստանի երեք նախագահների հարցաքննության անհրաժեշտության մասին շատ է խոսվել, արդյոք դա տեղի կունենա, և արդյոք, ի վերջո, կբացահայտվի, թե ում հրամանով և ում կատարմամբ է տեղի ունեցել «Մարտի 1-ի» սպանդը։ Դեպքից 10 տարի անց զոհերի հարազատները հավատում են, որ գործը, վերջապես, կբացահայտվի և մեղավորները կպատժվեն:
 
Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, պատմում է, որ երկար են սպասել այս օրվան: Այն, որ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության, Քլոյանի գնահատմամբ՝ արդեն խոստումնալից է։ «Մարտի 1-ի» զոհերի ծնողները կարծում են, որ, եթե չլիներ տասը տարի առաջվա համազգային շարժումը, այսօրվա իշխանափոխությունը ևս կարող էր չլինել։
 
Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, ևս մեծ հույսեր է կապում իշխանափոխության հետ, սակայն,  վերջինիս համար անհասկանալի է քննիչների կողմից իրեն ուղղված հարցերի շարանը, որոնց, դեռևս, 2008 թվականին է պատասխանել:
 
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ «Մարտի 1-ի» գործի հետ կապված առաջիկայում լուրջ բացահայտումներ են լինելու։
 
Մանրամասները՝ տեսանյութում։