Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները

Լուրեր

13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
Բոլորը

Ադրբեջանում մեկնարկել են Eternity-2026 համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոնում։ Դրանցում ադրբեջանական բանակի զինծառայողների հետ մեկտեղ ներգրավված են նաև «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Պահպանության դեպարտամենտի և Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության անձնակազմերը։

Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցած գեներալ-մայոր Վուգար Ալիվերդիևը մասնակիցներին է փոխանցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ողջույնի խոսքը։ Նշվել է, որ զորավարժություններին ներգրավվել է երեք երկրների ավելի քան 200 անձնակազմի անդամ։

Ելույթներից հետո արարողության մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել զորավարժությունների նպատակների, առաջադրված խնդիրների և համապատասխան պետական կառույցների գործունեության վերաբերյալ։

Հաղորդվում է, որ  պարբերաբար անցկացվող զորավարժությունների նպատակն է կատարելագործել տարածաշրջանային տնտեսական նախագծերի և ռազմավարական օբյեկտների պահպանության ուղղությամբ համատեղ գործողությունների համակարգումը, ինչպես նաև զարգացնել մասնակիցների օպերատիվ և վերլուծական հմտությունները՝ բնական պաշարների փոխադրման անվտանգության ապահովման գործում։

Eternity-2026 համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվելու են մինչև նոյեմբերի 20-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի