Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է ունեցել Գերմանիայում 2016թ. հունիսին Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկումների ժամանակ բողոքի ցույցերի կազմակերպման հետ. փոխանցում է EH-ն: Այս մասին հայտնի է դարձել «Գերմանաբնակ օսմանցիներ» հանցավոր խմբավորման հետ սերտ կապեր ունեցող Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեթին Քյուլունքի և Էրդողանի հեռախոսազրույցից, որը հրապարակել է գերմանական «Der Spiegel» պարբերականը: …

