Այսօր՝ հուլիսի 3-ին, Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը՝ հայտարարելով, որ այլևս «պատերազմ են հայտարարել թիվ մեկ թշնամուն՝ անարդարությանը»։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, սակայն, «երկրի սոցիալական անարդարությունից մինչև քաղբանտարկյալների առկայություն» չի տեսնում այդ պատերազմը։ «Սերժ Սարգսյանը ստում է, նա պաթոլոգիական ստախոս է, եթե վերլուծեք իր ելույթները և …