ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով 14 մեղադրյալի մասով գործի վարույթն առանձնացվել է ու հայտարարվել նախաքննության ավարտի մասին: Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից, ներկայումս կողմերը ծանոթանում են գործի նյութերին: Նախաքննության տվյալներով, պատճառված վնասը կազմում է ավելի քան 907 մլն դրամ: Եվս հինգ հոգու մասով, որոնցից երեքի …

