Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ:

Դիմելով հավաքի մասնակիցներին ՝վարչապետը նշել է. «Սիրելիներս, եղբայրներ և քույրեր, ինձ համար մեծ երջանկություն է ձեզ այստեղ տեսնելը՝ Հայաստանում, Երևանում: Համոզված եմ, որ Հայաստանում շատերն են այդ երջանկությունը զգում՝ ձեզ տեսնելով Երևանի փողոցներում քայլելիս, զբոսնելիս: Ընդհանրապես, մի անգամ ես գրառում եմ կատարել Ֆեյսբուքում, դա երևի մեկ տարի առաջ էր, փորձելով նկարագրել, թե ինչպիսին է ապագա Հայաստանի մասին իմ պատկերացումը:

Այն տեսարանը, որը ինչ որ ժամանակ առաջ, շատ հետաքրքրիր էր: Երկու մարդ Աբովյան փողոցի այս մայթից այն մայթը բարձրաձայն միմյանց հետ խոսում էին արևմտահայերեն և պայմանավորվում, թե երեկոյան որտեղ պետք է հանդիպեն:

Դա իսկապես էպիկական տեսարան էր, երջանկացնող տեսարան էր, որովհետև երբ մենք ասում ենք, որ Հայաստանը պատկերացնում ենք որպես մի պետություն, որը պետք է հայության մարդկային ռեսուրսները կամ նրա մեծագույն մասը կենտրոնացնի իր տարածքում և ապահովի այդ մարդկանց, մեր ժողովրդի մեծագույն մասի անվտանգությունն ու բարեկեցությունը՝ դա մեզ համար պարզապես գաղափարախոսական խնդիր չէ: Դա խնդիր է, որը մենք ուզում ենք լուծել: Մենք ուզում ենք, որ դուք այս երջանկությունն ավելի ու ավելի հաճախ պատճառեք Հայաստանի Հանրապետությանը՝ ձեր հայրենիքին: Մենք ուզում ենք, որ դուք այստեղ լինեք ուխտագնացության առիթով, առանց ուխտագնացության առիթի, լինեք ձեր քույրերի, եղբայրների, ծնողների, հարազատների հետ, լինեք ավելի երկար, լինեք ավելի հաճախ և այնքան երկար ու ավելի հաճախ, որ մենք մտածենք, որ ոչ թե դուք եկել եք Հայաստան ինչ որ ժամանակով, այլ մտածենք, որ դուք ինչ որ ժամանակով պետք է ետ գնաք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա, Ավստրալիա, Լիբանան, ամենուր: Սա է մեր խնդիրը, սա է մեր նպատակը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը բոլորիս հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ մենք պետք է ապրենք, որտեղ մենք պետք է ստեղծագործենք, որտեղ մենք պետք է ամուսնանանք, որտեղ մենք պետք է երեխաներ ունենանք, որտեղ մենք պետք է աղոթենք, որտեղ մենք պետք է ուխտի գնանք և որտեղ պետք է հրավիրենք մեր մյուս հայրենակիցներին ուխտի, հայրենիքում մնալու, հայրենիքը շենացնելու, հայրենիքը հզորացնելու ուխտն ամենօրյա գործ և ամենօրյա աշխատանք դարձնելու:

Սա է մեր նպատակը և այս նպատակին մենք ծառայում ենք ամեն օր: Չկա որևէ այլ նպատակ, որին, իմ ընկալմամբ, իմաստ ունի ծառայել, քան այն նպատակը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է բառիս իրավական, տնտեսական, քաղաքական, սոցիալական իմաստով բոլորիս համար լինի աշխարհում լավագույն տեղն ապրելու համար: Հայաստանի Հանրապետությունն աշխարհում պետք է լինի բոլոր իմաստներով ապրելու լավագույն տեղը յուրաքանչյուր հայի համար:

Մեր խնդիրը, մեր ամբիցիան այդքան մեծ է, այդքան ուժեղ է, այդքան համապարափակ և կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ շատ շուտով հենց այդպես էլ բոլորիս ուժերով, ուս ուսի ենք տալու և հասնելու ենք այդ նպատակին: Շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք, շնորհակալ եմ, որ դուք համաձայն եք նվիրվել այդ նպատակին և էներգիա ներդնել այդ նպատակի մեջ»:

Ի պատասխան մասնակիցներից մեկի՝ կառավարության կարևորագույն նպատակներից մեկի մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր քաղաքական ուժի և մեր քաղաքական գործունեության ամենակարևոր նպատակներից մեկն է մեծ հայրենադրձության հարուցումը: Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ ոչ միայն նրա համար որոշեն գալ ապրելու Հայաստանում, որ սա իրենց հայրենիքն է, իրենց նախնիների հողը, այլ ուղղակի նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ կա օրինականություն, որտեղ կա կարգ ու կանոն, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ կա ժողովրդավարություն, որտեղ հնարավոր է տնտեսական մրցակցության հավասար պայմաններում գործունեություն ծավալել, ներդրումներ անել, հարստանալ և հարստացնել, ունենալ ստեղծագործական հնարավորություններ: Իսկ ինչի՞ համար ենք մենք սա անում, ի՞նչն է մեր նպատակը՝ մեր ամենամեծ նպատակը հետևյալն է. ըստ էության արդեն Բագրատունիների ժամանակներից Հայաստանից արտագաղթի անիվը պտտվել է, պտտվել է և պտտվել, մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի այդ անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև այդ անիվը հետ պտտելը, որ ինչպես մարդիկ դարերով արտագաղթել են, այդպես էլ վերադառնան Հայաստան, վերադառնան, վերադառնան և շարունակեն վերադառնալ: Սա է մեր ամենակարևոր նպատակը»: