Վերջին օրերին իսրայելապաղեստինյան բախումների հետևանքով ստեղծված թուրք-իսրայելական լարվածությունը ավելի է խորանում: Մայիսի 15-ին Իսրայելը հայտարարել է, որ արգելք է սահմանել թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա. փոխանցում է ermenihaber-ը: «Մենք այլևս չենք աջակցելու Թուրքիային»,- սոցցանցերից մեկի իր էջում գրել է Իսրայելի գյուղատնտեսության նախարար Ուրի Արիելը՝ տեղեկացնելով, որ դադարեցնում են թուրքական գյուղմթերքի ներմուծումը: Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած վերջին …

