Այսօր՝ մայիսի 16-ին Երևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 մեղադրյալների դատական նիստը։ Փաստաբանները նիստի ընթացքում ներկայացրին իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություններ: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հրապարակեց կայացրած որոշումը, ըստ որի՝ «Սասնա ծռերի» 10 անդամների նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը մերժվեց: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» …

