2-րդ նախագահի գրասենյակից առաջարկում են Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրել

Լուրեր

13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք ծանուցում ենք ստացել Հատուկ քննչական ծառայությունից Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննության ներկայանալու կապակցությամբ: Հաշվի առնելով, որ հարցը գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, ես որոշեցի հրապարակել նամակը, որով պատասխանել ենք հարցաքննության գնալու հայցին: Ծանուցագրով հարցաքննության օր էր նշանակվել հուլիսի 6-ը, սակայն մենք տեղեկացրինք, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան ոչ շուտ, քան 2018թ. հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին»,-այսoր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Վիկտոր Սողոմոնյանն ընթերցեց ՀՔԾ-ին ուղարկված նամակը, որում, մասնավորապես, ասված է, որ Ռ․ Քոչարյանը Հայաստան կվերադառնա հուլիսի 25-ից ոչ շուտ, իսկ եթե մինչև հուլիսի 25-ն առաջանան անհրաժեշտ հանգամանքներ Ռ․ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված հարցերին գրավոր կամ կապի այլ միջոցներով։

Վիկտոր Սողոմոնյանը հորդորեց ուշադիր կարդալ 2005 թվականի Սահմանադրությունը, մասնավորապես,  Զինված ուժերին վերաբերող հատվածը, նախագահի լիազորությունները, համադրել փաստահավաք խմբի փաստերի հետ։

«Ակնհայտ փաստեր ուղղակի անտեսված են։ Այսինքն,  պարզապես,  հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատակներին, որ փաստահավաք խումբը հետապնդել է։ Իսկ այդպիսի նպատակներն ակնհայտ են, դրանց գոյությունը քննարկումից դուրս է։ Չկա այնպիսի հարց, որը կստիպի մեզ անհանգստանալ»,-ասաց նա։

Վերջինս նաև հավելեց, որ  իրենք առաջարկում են հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրել՝ այն անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար: