Նախարարները դեռ պետք է «քննություն» հանձնեն․ գրական դաշտում ցանկանում են ընթացք տալ Կառավարության «գրքառատ» ակցիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը
 Հուլիսի 10-ին Հայաստանի կառավարության նիստը գրքառատ էր։ Վարչպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Անտարես» հրատարակչությունից գրքեր են նվեր ստացել։
 
Նրա խոսքով՝ ակցիայի նպատակը ընթերցանությունը խթանելն է, հատկապես՝ Կառավարության անդամների շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Կառավարության անդամները կկարողանան իրենց աշխատանքն այնպես կազմակերպել, որ գեղարվեստական ընթերցանությանը բավարար ժամանակ հատկացնեն։
 
Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում», Գրիգի «Հիսուսի կատուն» և այլ ստեղծագործություններ հայտնվեցին նախարարների սեղանին։
 
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ արեց ոչ միայն նվիրել, այլ նաև կարդալ գրքերը։
 
Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը Factor.am-ի հետ զրույցում շեշտում է՝ իրենք մշտապես դժգոհել են նախորդ կառավարության հակագրքային մոտեցումներից։
 
Նրա խոսքով՝ նախորդ Կառավարությունը ոչ միայն չի օժանդակել, այսպես ասած, գրքամետ քաղաքականությանը, այլև արգելակել է այն։
 
Գրականագետի համոզմամբ՝ երկրի ղեկավարը պետք է կարողանա գրքի հանդեպ ունեցած իր վերաբերմունքով ոգեշնչել հասարակությանը և վերականգնել կորցրած արժեքները։
 
Արձակագիր Գրիգն էլ շեշտում է հատկապես ժամանակակից գրականությունը կարևորելու և տարածելու միտումը։
 
Գրիգը հույս ունի, որ Հայաստանում մշակութային նոր իրականություն է ստեղծվում, որտեղ գիրքն ունենալու է իր ուրույն տեղը։
 
Արձակագիրը կողմ է, որ որոշ ժամանակ անց հնարավորություն ստեղծվի ընթերցասեր հանրության, գրողների և Կառավարության անդամների մասնակցությամբ քննարկում կազմակերպել և պարզել՝ նախարարներից ով է կարդացել իրեն բաժին ընկած գիրքը և ինչ կարծիք ունի դրա մասին։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Աննա Բաբաջանյան