ՀՀ նախագահի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Նախագահի հրամանագրում ասվում է. Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

