Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Խոսելով Ադրբեջանի վարած քաղաքականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ այն ագրեսիվ քաղաքականություն է՝ ուղղված մեր տարածաշրջանում տիրող ժողովրդավարությանը։

