Քանի երկրաշարժ է վերջին օրերին գրանցվել Հայաստանում

Լուրեր

13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Բոլորը

Հայաստանի տարածքում 2018 թվականի հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Սեյսմիկ անվտանգության դեպարտամենտից, տարածաշրջանում դրանք 7-ն են եղել:

2018 թվականի հուլիսի 5-11-ը ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը ՀՀ տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել հուլիսի 9-ին 3 բալ ուժգնությամբ Գավառ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևմուտք:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է յոթ երկրաշարժ: Հուլիսի 5-ին 3-4 բալ ուժգնությամբ երկու սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Մակու քաղաքից համապատասխանաբար 28 կմ հարավ-արևմուտք և 21 կմ արևմուտք: Նույն օրը 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Թութակ քաղաքից 44 կմ հարավ: Հուլիսի 6-ին 3-4 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երեք երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են Թուրքիայի Վան քաղաքից 31 կմ շառավղով սահմանափակված տարածքում: Հուլիսի 10-ին 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Ադրբեջանի Գյանջա քաղաքից 21 կմ արևելք:

Տարածաշրջանից դուրս 6.0 մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ:  Հուլիսի 6-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կամչատկայի Օզերնովսկի գյուղից 93 կմ դեպի արևելք: Հաջորդ օրը Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզիների տարածքում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: